-
25.07.2012|
22:05
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հուլիսի 25-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների խոշոր առևտրային մի քանի կետերում կատարած ուսումնասիրությունների և հսկիչ գնումների ժամանակ, հայտնաբերել է սպառողներին խաբելու և մոլորեցնելու մի շարք դեպքեր:
-
24.07.2012|
20:09
Հուլիսի 24-ի օպերատիվ տվյալներով «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարպես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 219 մլն խմ:
-
24.07.2012|
20:05
Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում բենզինի մեկ լիտրի գինը նվազել է 10 դրամով: Համաձայն դրա, այսօր «Սուպեր ԱԻ 98» բենզինի մեկ լիտրն արժե 520 դրամ, «Պրեմիում ԱԻ 95»-ը` 490 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» -ը` 470 դրամ: Դիզելային վառելիքը, որի մեկ լիտրը վաճառվում է 450 դրամով, մնացել է անփոփոխ:
-
24.07.2012|
03:42
Ժամանակակից տնտեսության զարգացման գործում տեղեկատվական տեխնոլոգիաների բացառիկ դերի մասին այսօր շատերն են խոսում, այն, կարծես, մոդայիկ թեմա է դարձել: ՀՀ կառավարությունն էլ ՏՏ ոլորտը դեռևս տարիներ առաջ հայտարարել էր տնտեսության գերակա ճյուղ:
-
20.07.2012|
04:03
Հուլիսի 19-ի բարկ արևի տակ, որ բոլորովին չէր զգացվում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, երկու շատ լուրջ բանկիրներ ստորագրեցին հերթական համաձայնագիրը, որ պաշտոնապես կոչվում է 7 միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր:
-
20.07.2012|
03:18
Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը հայաստանյան տնտեսության ամենակայացած ճյուղերից է, որը շարունակաբար կայուն աճ է արձանագրում։ Հայաստանում նորարարությունների զարգացմանը, տեխնոլոգիաների կատարելագործմանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ընդլայնմանը նպաստելու նպատակով 2002 թ. ստեղծվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։
-
17.07.2012|
13:44
ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության հանձնաժողովն Օրմուզի նեղուցի փակման մասին օրինագիծ էր նախապատրաստել` ի պատասխան ԵՄ-ի պատժամիջոցների:
-
13.07.2012|
20:00
«Շուտով կավարտվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու «Գազպրոմ» ընկերության միջև Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ ընթացող բանակցությունները, որից հետո կներկայացվեն դրանց վերաբերյալ պարզաբանումները», -կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճապազրուցում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
-
13.07.2012|
19:57
Սուինբյորնի տեխնոլոգիական համալսարանի (Մելբուռն, Ավստրալիա) շրջանավարտ Էդվարդ Լիննէքրը հավաքել- ստեղծել է մի սարք, որն արևի էներգիայի միջոցով օդը մղում է հողի տակ` դուրս բերելով դրա շերտերում կոնդենսացված ջուրը: Դրանից հետո, համապատասխան խողովակաշարի միջոցով, դուրս կորզված ջուրն ուղղորդվում է ոռոգելու - սնելու մշակաբույսերի արմատները:
-
13.07.2012|
19:49
Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «յուղի զարգացման» ծրագրի շրջանակներում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Գեղարքունիքի ԱՄԿ-ին (Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն) հատկացվել է «Բելառուս» մակնիշի մեկ տրակտոր. կից՝ մեկ խոտհնձիչ, սրսկիչ, փոցխ և խոտի մամլիչ: